‘
ԿԺԴՀ առաջնորդի եղբորը, որի մասին շատ քիչ բան է հայտնի, չորեքշաբթի տեսել են Լոնդոնում, բրիտանական ռոքի վետերան, հայտնի կիթառահար Էրիկ Քլեփթոնի համերգին: Այդ մասին հաղորդել է ճապոնական TBS հեռուստատեսությունը:
Ասվում է, որ հեռուստաալիքի օպերատորին հաջողվել է համերգասրահի նախասրահում գաղտնի նկարահանել, ենթադրաբար՝ 34-ամյա Կիմ Չեն Չհոլին: ԿԺԴՀ առաջնորդի եղբորն ուղեկցել է մի աղջիկ:
2006 և 2011 թվականներին Կիմ Չեն Չհոլին նկատել էին Գերմանիայում և Սինգապուրում, ու դարձյալ՝ Էրիկ Քլեփթոնի համերգներին:
Կիմ Չեն Չհոլը ԿԺԴՀ նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի միջնեկ որդին է: Մի ժամանակ լուրեր էին պտտվում, թե հայրը հենց նրան է պատրաստվում դարձնել իր ժառանգորդը, սակայն հետագայում բարձրագույն իշխանությունը հանձնվեց նրա կրտսեր եղբորը՝ Կիմ Չեն Ինին: Այդ ժամանակվանից ի վեր՝ Կիմ Չեն Չհոնի կայնքի և զբաղմունքների մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Դրա փոխարեն՝ նրանց քրոջ՝ Կիմ Յո Չժոնի մասին հայտարարվել է, որ նա պաշտոն է զբաղեցնում Կորեայի Աշխատանքային կուսակցության ԿԿ-ում:
ԿԺԴՀ-ի առաջնորդը ևս մի խորթ եղբայր ունի ուրիշ մորից՝ Կիմ Չեն Նամը: Նա ապրում է ՉԺՀ-ի Մակաո հատուկ վարչական շրջանում և ժամանակ առ ժամանակ հարցազրույց է տալիս արտասհմանյան լրատվամիջոցներին, փոխանցում է ТАСС-ը:
‘