‘ԶԼՄ. ԿԺԴՀ-ն 10 հազարով ավելացրել է ՌՕՈւ-ի քանակակազմը’

966

ԿԺԴՀ-ն 10 հազարով ավելացրել է ռազմաօդային ուժերի քանակակազմը՝ ցամաքային զորքերի զինծառայողների կրճատման հաշվին: Այս մասին հաղորդել է հարավկորեական  լրատվական «Ռենհափ» գործակալությունը:

Ըստ Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարարի զեկույցի՝այս տարեսկզբին ԿԺԴՀ-ի զինված ուժերում կար 1,19 մլն զինծառայող: «Ըստ ամենայնի ՝ Կորեական ժողովրդական բանակի ընդհանուր թվաքանակում փոփոխություն չի կատարվել: Ընդամենը՝ ցամաքային զորքերի մի քանի ավիացիոն զորամասեր և ստորաբաժանումներ տեղափոխվել են   ՌՕՈՒ», -գործակալությունը մեջբերում է ՊՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքը:

Գերատեսչության տվյալներով՝ Կորեական ժողովրդական բանակի ՌՕՈՒ-ն 230 միավոր ինքնաթիռի հաշվին հասել է մինչև 1580-ի, ՌԾՈՒ-ն ունի 810 նավ: Բանակի սպառազինության կազմում հազարից ավելի բալիստիկ հրթիռ կա:

Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Արծվիկ Մինասյանի տվայտանքները’
Հաջորդ հոդվածը‘Հոնկոնգում ձերբակալվել են հակակառավարական ցույցի 12 մասնակիցներ’