‘ԶԼՄ. ԿԺԴՀ պաշտպանության նախարարին գնդակահարել են խորհրդակցության ժամանակ քնելու համար’

1182

ԿԺԴՀ-ում գնդակահարվել է պաշտպանության գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, տեղեկացնում է Reuters-ը:

Հարավային Կորեայի հետախուզության ծառայության տվյալներով՝ գնդակահարվելէ Հեն Էն Չոլը՝ ԿԺԴՀ զինված ուժերի հրամանատարը:

Ինչպես նշվում է, զորահրամանատարին մահապատժի են ենթարկել, որովհետեւ նա քնել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ:

Նախարարին գնդակահարել են զենիթային զենքով, ապրիլի 30-ին, Փհենյանի ռազմական ուսումնարաններից մեկում, փոխանցում է Ренхап գործակալությունը:

Նախորդ հոդվածը‘Լյուիս Հեմիլթոնը ֆուտբոլ է խաղացել Անրիի գլխավորած աստղային թիմի դեմ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գրիգոր-Սևակ Մխիթարյանը հաղթել է Բրազիլիայում կայացած միջազգային օփենում’