‘
ԿՀՎ ղեկավար և ԱՄՆ ապագա պետքարտուղար Մայք Փոմփեոն գաղտնի այց է կատարել Փհենյան, որտեղ հանդիպել է Կիմ Չեն Ինի հետ, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով վարչակազմի բարձրաստիճան անանուն աղբյուրներին:
Ըստ նրանց՝ Փոմփեոն ԿԺԴՀ է այցելել Զատկի հանգստյան օրերին (մարտի 31-ապրիլի 1), որպեսզի հող նախապատրաստի նախագահ Թրամփի և հյուսիսկորեական առաջնորդի ուղիղ բանակցությունների համար:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփն ինքն էլ հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի հետ բանակցություններն ընթանում են «չափազանց բարձր մակարդակով», և նշել, որ հինգ հնարավոր տեղերի հարց է քննարկում առաջիկա հանդիպման համար:
Փոխանցում է BBC-ն:
‘