‘ԶԼՄ. Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Կիմ Չեն Ինին հրավիրել են Պեկին’

1174

Պատերազմում ճապոնական ագրեսորների նկատմամբ տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը հրավիրվել է սեպտեմբերի 3-ին Պեկինում նախատեսված հանդիսություններին և զինվորական շքերթին, սակայն նա առայժմ չի հայտնել՝ կմասնակցի՞ այդ արարողություններին, թե՞ ոչ: Այդ մասին երեքշաբթի տեղեկացրել է «Ռենհապ» լրատվական գործակալությունը:

Գործակալության դիվանագիտական աղբյուրների տվյալներով՝ Չինաստանի մայրաքաղաքում զինվորական շքերթին հրավիրված են տարածաշրջանի բոլոր երկրների առաջնորդները: Մասնավորապես՝ մարտին պաշտոնական հրավեր է փոխանցվել Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեին:

ԿԺԴՀ ներկա առաջնորդը, որն այդ պաշտոնը զբաղեցրել է 2011 թ. դեկտեմբերին, մինչ օրս ոչ մի անգամ չի այցելել Չինաստան, թեպետ ՉԺՀ-ն Փհենյանի ամենակարևոր տնտեսական գործընկերն ու միակ ռազմական դաշնակիցն է:

Միևնույն ժամանակ՝ սպասվում է, որ Կիմ Չեն Ինը կմասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում Հաղթանակի 70-ամյակի հանդիսություններին: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Հարյուր տարի անց` նույն կոտրած տաշտակի առաջ’
Հաջորդ հոդվածը‘Լեհ ազնվականը UKIP կուսակցության առաջնորդին մենամարտի է հրավիրում’