‘
Facebook-ի խոշոր ներդրողները, որոնց ձեռքին են ընկերության՝ երեք միլիարդ դոլարի բաժնետոմսերը, ուզում են ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգին հեռացնել վարչության նախագահի պաշտոնից և զրկել նրան իշխանությունից ընկերությունում, գրում է Business Insider-ը:
Պարբերականի տվյալներով՝ Facebook-ի ներդրողները դժգոհ են նրանից, թե ինչպես է ընկերության հիմնադիրը ղեկավարում սոցիալական ցանցը: Նրանց ասելով՝ 2012 թ. ի վեր, երբ ընկերությունը վաճառքի հանվեց, իրենք երբեք այդքան գազազած չեն եղել:
Մի շարք սկանդալներից հետո՝ սկսած ԱՄՆ ընտրությունների վրա ազդեցություն գործելու համար հարթակ ծառայելուց մինչև Cambridje Analytica ընկերության օգտատերերի տվյալների հավաքագրումը՝ բաժնետերերի հիասթափությունն անընդհատ աճել է: Նրանք այդ խնդիրների առաջացումը կապում են Facebook-ի կառավարման ձևի հետ: Նրանց կարծիքով՝ բոլոր խնդիրները համապատասխան արձագանքի չեն արժանացել, քանի որ ընկերության կորպորատիվ կառուցվածքը Ցուկերբերգին անձեռնմխելի է դարձնում՝ որպես գործադիր տնօրեն և վարչության նախագահ:
Ընկերության բաժնետերերը բացահայտ պահանջում են, որ Ցուկերբերգը հրաժարական տա, և նրա փոխարեն վարձեն անկախ գործադիր տնօրեն:
Փոխանցում է ria.ru-ն:
‘