‘ԶԼՄ. Հոնկոնգի խորհրդարանի շենքի նորոգումը կարժենա 7,7 մլն դոլար’

913

Անկարգությունների հետևանքով Հոնկոնգի Օրենսդիր խորհրդի շենքին հասցված վնասը կարող է կազմել առնվազն 60 մլն հոնկոնգյան դոլար (7,7 մլն դոլար): Այդ մասին հաղորդել է տեղական The Standard թերթը:

Համալիրում կոտրվել են ապակե միջնորմները, փչացվել են էլեկտրական և համակարգչային սարքերը, կահույքը, շարքից հանվել է անվտանգության համակարգը: Ցուցարարները պատերին հակակառավարական մակագրություններ են արել, նկարել Հոնկոնգի զինանշանը և քաղաքական գործիչների դիմանկարներ:

«Շատ իրեր կորել են, մենք շարունակում ենք հաշվառումը»,- նշել է Օրենսդիր խորհրդի խոսնակ Էնդրյու Լյանը: Նրա ասելով՝ 2011 թ. կառուցված շենքի նորոգումը բավական երկար կտևի: Արդեն որոշվել է, որ առաջիկայում խորհրդարանի նիստեր չեն անցկացվի, պատգամավորները նախատեսվածից երկու շաբաթ շուտ կմեկնեն ամառային արձակուրդի:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԱԳ նախարարը Արցախում կանդրադառնա վաշինգտոնյան հանդիպումների ժամանակ քննարկված հարցերին. Արմենպրես’
Հաջորդ հոդվածը‘Ուիմբլդոն․ Նադալի, Ֆեդերերի, Սերենայի հաղթանակներն ու Շարապովայի ձախողումը’