‘ԶԼՄ. Մուտքը Փհենյան փակ է, փողոցներում ստուգուներ են անցկացվում’

685

Հարավկորեական մամուլը, հղում անելով ԿԺԴՀ աղբյուրներին, նշում է, որ Չան Սոն Տհեկի մահապատժից հետո Փհենյանի փողոցներում ստուգումները հաճախացել են, եկվորների համար փակ է մայրաքաղաքի մուտքը, մարդիկ մշտական վախի մեջ են:

Անցյալ ուրբաթ Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը հաղորդեց, որ հյուսիսկորեական առաջնորդի մորեղբայր Չան Սոն Տհեկը, որ  ԿԺԴՀ երիտասարդ  ղեկավար Կիմ Չեն Ինի օրոք երկար ժամանակ գլխավորել է  «խնամակալների խորհուրդը», դատարանի որոշմամբ մահապատժի է ենթարկվել: Ըստ հաղորդագրության՝ Չան Սոն Տհեկը մեղադրվել է իշխանության տապալման փորձի մեջ:

Ըստ աղբյուրի՝ հյուսիսկորեական հետախուզության գործակալներն ու զինվորականները այնքան հաճախ են փողոցներում ստուգում մարդկանց փաստաթղթերը, որ « դժվար է նույնիսկ առանց դրա՝ հարյուր մետր անցնել»: Աղբյուրը հավելում է, որ եկվորներին հրամայվել է հեռանալ մայրաքաղաքից, հյուսիսկորեացիների մուտքը Փհենյան՝ առանց գրանցման՝ արգելված է: Աղբյուրը նաև հաղորդել է, որ Հյուսիսային Կորեայի քաղաքացիներն ապրում են զանգվածային մահապատիժների մշտական վախով: Ըստ լուրերի՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդի՝  անցյալ շաբաթ մահապատժի ենթարկված մորեղբոր ընտանիքը, որ ապրում է Վոնսան քաղաքում, նույնպես ենթարկվելու է «զտման»:

Հարավային Կորեայի ազգային հետախուզական ծառայության ղեկավարի խոսքով՝ 2012 թ. Հյուսիսային Կորեայում տեղի է ունեցել 16 հրապարակային մահապատիժ, իսկ 2013 թ. դրանց թիվը հասել է 40-ի, փոխանցում է ria.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Դ!ԵՄ ԵՄ թիմի հայտարարությունը’
Հաջորդ հոդվածը‘Բատիստան չի գլխավորի Հայաստանի հավաքականը’