‘ԶԼՄ. Նեմցովի սպանության գործում նոր անձ է հայտնվել’

1578

Ռուսաստանյան մամուլում տեղեկատվություն է հայտնվել ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության հետաքննությունում նոր անձնավորության ի հայտ գալու մասին՝ ոմն Ռուսլան Գերեմեև:

Մասնավորապես՝ «Росбалт»-ը գրում է, որ հետաքննությունը ստուգում է հանցագործության կազմակերպմանը Գերեմեևի մասնակցության վարկածը, և նրան ներկայացնում է որպես «Հյուսիս» գումարտակի մարտիկ: Լրատվամիջոցը նույնիսկ պնդում է, որ հետաքննությունը Գերեմեևին  «տնտղում» է նաև պատվիրատուի դերում: «Коммерсант»-ն իր կայքում տեղադրված հոդվածում Ռուսլան Գերեմեևին անվանում է ՆԳՆ ներքին զորքերի «Հյուսիս» գումարտակի արդեն նախկին սպա: «Новая газета»-ն մարտի 17-ին մի նյութ է հրապարակել, որում ասվում է, թե «Ռուսաստանի նախագահին մարտի 4-ին զեկուցել են, որ սպանության հավանական կազմակերպիչներից մեկը կարող է լինել ոմն Ռուսլան»:

Բոլոր երեք պարբերականներն էլ պնդում են, որ Դաշնային խորհրդում Չեչնիայի ներկայացուցիչ Սուլեյման Գերեմեևը Ռուսլան Գերեմեևի ազգականն է:

Ռուսաստանյան լրատվամիջոցների աղբյուրների համաձայն՝ Ռուսլան Գերեմեևի մասին տեղեկատվությունը հետաքննությունն ստացել է գլխավոր մեղադրյալ Զաուր Դադաևից, որը նրա մասին հայտնել է հարցաքննության ընթացքում:

Ներկա պահին Նեմցովի սպանության գործով մեղադրանք է ներկայացվել հինգ հոգու: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ղազախստանում կանխել են գրոհայինների կողմից ավելի քան 80 քաղաքացիների հավաքագրումը’
Հաջորդ հոդվածը‘Հնդկաստանում լույս է տեսել երկու տոննանոց պողպատյա գիրք Բուդդայի կյանքի մասին’