‘ԶԼՄ-ները Բելառուսում «Չավեսի մահվան կապակցությամբ սուգ հայտարարելու» նշաններ են նկատել’

609

Բելառուսում կարող է եռօրյա սուգ հայտարարվել Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մահվան կապակցությամբ: Այս մասին հաղորդել է «Եվրոռադիոն»: Վերջինիս տվյալներով՝ բելառուսական հեռուստաալիքներն այժմ փոխում են իրենց հաղորդումների ծրագրերը՝ դրանցից հանելով զվարճալի հաղորդումներն ու գովազդային հոլովակները: Մի շարք հաստատություններում իջեցվել են պետական դրոշները: «Եվրոռադիոն» նաև տեղեկացրել է (առանց տեղեկատվության աղբյուրը նշելու), որ մարտի 8-ի կապակցությամբ նախատեսված տոնական հաղորդումները կցուցադրվեն մեկ օր ուշացումով: Այսպիսով, ըստ ռադիոկայանի՝ մարտի 6-ից 8-ը կարող է սուգ հայտարարվել: Բելառուսական հեռուստատեսությունը հաստատել է այն տեղեկությունը, որ նախագահի կարգադրությամբ՝ խոնարհվել են երկրի պետական դրոշները: (Ալեքսանդ Լուկաշենկոն և Ուգո Չավեսը վաղեմի բարեկամներ էին և բազմիցս հանդես են եկել միմյանց պաշտպանությամբ): Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից առայժմ այդ առիթով որևէ մեկնաբանություն չի եղել: Պետության ղեկավարի մամլո ծառայությունից չեն կարողացել նաև պատասխանել այն հարցին, թե արդյոք նա մասնակցելու է Վենեսուելայի առաջնորդի հուղարկավորության արարողությանը, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վաղը կառավարությունը կքննարկի Ֆ.Ցոլակյանին Շիրակի մարզպետ նշանակելու հարցը’
Հաջորդ հոդվածը‘Honda-ն նոր նախագծեր է ներկայացրել Ժնեւի 83-րդ ավտոսրահում’