‘ԶԼՄ-ները հաղորդել են ԻՊ-ի 22 հազար գրոհայինների վերաբերյալ տեղեկություններ ստանալու մասին’

1008

Բրիտանական Sky News հեռուստաալիքը հաղորդել է մի տեղեկատվություն ստանալու մասին, որը պարունակում է «Իսլամական պետության» 22 հազար գրոհայինների տվյալներ:

Տվյալներն ստացվել են մի մարդու ֆլեշ-կրիչից, որը հիասթափվել է խմբավորումից և գողացել այդ տվյալները ահաբեկիչների ներքին անվտանգության համար պատասխանատու կառույցի ներկայացուցիչներից: Տղամարդը հաղորդել է, որ ԻՊ-ում իսլամի կանոնները փլվել են, ինչն էլ իրեն ստիպել է հեռանալ այդ խմբավորումից: Նա նաև նշել է, որ «Իսլամական պետությունը», քրդական ինքնապաշտպանության ժողովրդական ջոկատների և Բաշար Ասադի վարչակազմի հետ միասին, միացյալ են գործում ընդդեմ սիրիական չափավոր ընդդիմության:

Ստացված տեղեկատվության մեջ ոչ միայն անուններ են, այլև հասցեներ, բջջային հեռախոսահամարներ և գրոհայինների ընտանիքների անդամների տվյալներ՝ ավելի քան 50 պետություններից: Նրանց թվում կան նաև ԶԼՄ-ներին հայտնի ահաբեկիչներ:

Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր ԻՊ-ի բարձրաստիճան ղեկավարներից մեկի՝ Աբու Ումար աշ-Շիշանիի (Ումար Չեչենցի) հավանական ոչնչացման մասին: Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Մեր տունը պախանի որջ է դարձել’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի ցավակցականը Գրիգոր Գրիգորյանի մահվան կապակցությամբ’