‘ԶԼՄ-ները հաղորդել են Քսենյա Սոբչակի շտաբում տեղի ունեցած պառակտման մասին’

2358

Ռուսաստանի նախագահական ընտրություններում առաջադրվելու հայտ ներկայացրած հեռուստալրագրող Քսենյա Սոբչակի նախընտրական շտաբում պառակտում է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդել է Коммерсант-ը՝ հղում անելով աշխատակիցներից մեկին:

Նշվում է, որ երկուշաբթի երեկոյան քաղտեխնոլոգ Ալեքսեյ Սիտնիկովի թիմն ամբողջ կազմով լքել է Սոբչակի շտաբը: Սիտնիկովը 1996 թ. մասնակցել է Բորիս Ելցինի նախընտրական քարոզարշավին:

«Այսօր առավոտյան շտաբը դատարկ է, Սիտնիկովն իր հետ տարել է շտաբի բոլոր աշխատակիցների գրեթե երկու երրորդին: Պարզապես՝ բոլորը սուսուփուս հեռացել են»,- պատմել է պարբերականի աղբյուրը:

Թերթը հիշեցնում է , որ Սիտնիկովը պետք է դառնար քարոզարշավի «օֆլայն- ուղղության» ղեկավարը: Ենթադրվում էր, որ նրա պարտականությունների մեջ մտնելու էին տեղերում շտաբների, կամավորների հետ աշխատանքի և ստորագրահավաքի կազմակերպումը:

Սոբչակի շտաբում հաստատել են Սիտնիկովի և նրա թիմի հեռանալու լուրը, բայց նշել են, որ դա պառակտում չեն համարում:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Դանիացի գյուտարարը խոստովանել է, որ անդամահատել է լրագրողուհու դին’
Հաջորդ հոդվածը‘Չուբայսը Ռուսաստանում էներգետիկ ճգնաժամ է կանխատեսում’