‘ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Սիդնեյի սրճարանից հաջողվել է փախչել վեցերորդ պատանդին ‘

659

Վեցերորդ պատանդին է հաջողվել փախչել  Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի սրճարանից, որտեղ անհայտ անձը արդեն ժամեր շարունակ առնվազն 30 մարդու պատանդ է պահում, տեղեկացնում է Sky News հեռուստատեսության Twitter-ը:

Այնուհանդերձ, ոստիկանությունն առայժմ հաստատել է հինգ մարդու ազատության մեջ հայտնվելը. ավելի վաղ սրճարանից կարողացել էին փախչել երեք տղամարդ և երկու կանայք՝ սրճարանի աշխատողներ:

Ավելի վաղ ավստրալական հեռուստաալիքները, հղում անելով ազատության մեջ հատնված պատանդներին, հաղորդել են, որ չարագործը պնդում է, թե ուզում է հեռախոսով կապվել երկրի վարչապետ Թոնի Էբոթի հետ ու նաև պահանջում է սրճարան բերել «Իսլամական պետություն» արմատական խմբավորման դրոշը: Բացի այդ, նախկին պատանդների խոսքով՝ տղամարդը պնդում է, որ սրճարանում երկու ռումբ է տեղադրված, ևս երկու պայթուցիկ սարքեր գտնվում են սրճարանի տարածքից դուրս:

Ըստ լրատվամիջոցների հաղորդումների՝ պատանդների թվում կա  Հնդկաստանի մի քաղաքացի, երեխաներ չկան:

РИА Новости-ի անցկացրած հարցման արդյունքներով՝ փորձագետներն այս միջադեպը կապում են Ավստրալիայի մուսուլման հանրության արմատականացման հետ և նշում են, որ այդ երկիրը իսլամիստների գործունեության համար հարմար է, քանի որ հետևում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության կուրսին:  

Նախորդ հոդվածը‘Ակցիա` ընդդեմ պետական ահաբեկչության (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ն տապալեց բռնարարքները դատապարտող օրակարգով արտահերթ նիստը’