‘
Եվրագոտու մեջ մտնող երկրները Հունաստանին հեռացնելու պլան են մշակում: Այդ մասին տեղեկացնում է The Times-ը:
Լրատվամիջոցի տրամադրության տակ է հայտնվել Ֆինլանդիայի ֆինանսների նախարարության մի փաստաթուղթ, որում ասվում է, թե այժմ «շատ դժվար քաղաքական որոշումներ» են քննարկվում:
«Եվրագոտու կազմում գտնվող այլ երկրների լուռ համաձայնությամբ սկսվել է մի գործընթաց, որը կարող է հանգեցնել Հունաստանը եվրոյի գոտուց դուրս թողնելուն», ասվում է փաստաթղթում:
Հունաստանը ծանր ֆինանսական դրության մեջ է հայտնվել Եվրամիության և Եվրոպական կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորումն ուշացնելու պատճառով: Դա բացատրվում է նրանով, որ կողմերն այդպես էլ չեն կարողանում վերջնականապես կարգավորել երկրի օգնության ծրագրի մասին հարցը: Բրյուսելում կողմ են խնայողության նորմերի խստագույն կիրառմանը, մինչդեռ Աթենքը պատրաստ չէ գործադրել իրենից պահանջվող բոլոր միջոցները: Հունաստանի ընդհանուր պարտքը պարտապաններին կազմում է 320 միլիարդ եվրո: Փոխանցում է lenta.ru-ն:
‘