‘
ԱԱ-2018-ի ժամանակ այն քաղաքներում, որտեղ կանցկացվի մրցաշարը, խարդախները կարող են կեղծ բանկոմատներ տեղադրել։ Նախկինում Կենտրոնական բանկը հրապարակել էր քաղաքացիների և կրեդիտային կազմակերպությունների համար երաշխավորությունները ԱԱ-2018-ի նախապատրաստության վերաբերյալ։ Մասնավորապես մատնացույց էր արված բանկոմատների միջոցով դրամական միջոցների հափշտակության ամենատարածված ձևերից մեկը՝ սկիմմինգային սարքավորման տեղադրումը, որը հնարավորություն է տալիս կարդալ ու համեմատել քարտերի տվյալները, իսկ հետագայում պատրաստել դրանց պատճենները։
«Բանկերը սովորել են պայքարել սկիմմինգի դեմ, բայց շատ ավելի բարդ է կեղծ բանկոմատների տեղադրման դեմ պայքարը։ Սրանում մենք մեծ խնդիր ենք տեսնում, որը բարդանում է զբոսաշրջիկների զանգվածային հոսքի ժամանակ, ովքեր ծանոթ չեն տեղական բանկերին։
Բանկոմատը կարող է հարմարեցվել որպես հայտնի բանկի սարքավորում,- պատմել է Digital Security ընկերության աուդիտի ուղղությամբ ֆինանսական կազմակերպությունների տեղեկատվական անվտանգության ղեկավար Անդրեյ Գայկոն։- Բայց փաստացի այն ոչ մի բանկի չի պատկանում, և եթե այն ոչ մեկի մոտ կասկած չհարուցի՝ կարող է շատ երկար աշխատել։
‘