‘ԶԼՄ-ներ. ԱՄՆ-ն գաղտնաբար զորքեր է մտցրել Իրաք’

640

Ամերիկյան իշխանությունները գաղտնաբար Իրաք են մտցրել մոտավորապես 3 հազար զինվոր և նրանց տեղավորել  ռազմակայաններում, vzglyad.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդել է չինական «Չժունգո սինվեն» լրատվական գործակալությունը՝ հղում անելով իրանական ԶԼՄ-ներին: Ըստ վերջիններիս տեղեկությունների՝ ամերիկյան զորքերը ոչ մեծ խմբերով տեղափոխվել են Քուվեյթից, և այդ գործողությունը սերտորեն կապված է «Սիրիայում և Իրանում ստեղծված իրադրության հետ»: Ինչպես նշվում է հրապարակումներում՝ ԱՄՆ-ը Քուվեյթում կենտրոնացրել է ևս 17 հազար զինվոր՝ հետագայում նրանց ևս Իրաք տեղափոխելու նպատակով, հաղորդում է  Interfax-ը: Ընդգծվում է, որ իր առաջին նախընտրական քարոզարշավի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել էր Իրաքից դուրս բերել զորքերը, և 2011 թ. նա իր խոստումը կատարեց: Սակայն ամերիկացի զինվորականների զգալի մասը մնաց հարևան Քուվեյթում և այժմ կամաց-կամաց վերադառնում է Իրաք:

Նախորդ հոդվածը‘Երթ՝ նվիրված մարդու իրավունքների միջազգային օրվան (ուղիղ միացում)’
Հաջորդ հոդվածը‘ԱԻՆ. Ավտոճանապարհներն անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց’