‘
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ձերբակալվել է ոստիկանության կողմից, հաղորդել են լրատվական գործակալությունները՝ հղում անելով դատական աղբյուրներին:
Հաղորդվում է, որ Սարկոզին պետք է ցուցմունք տա 2012 թ. նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու գործով: Ի դեպ, այդ ընտրություններում Սարկոզին պարտվեց սոցիալիստ Ֆրանսուա Օլանդին:
Սարկոզին բազմիցս հայտարարել է, որ չի իմացել ծախսերը գերազանցելու մասին:
Հետաքննությունը կասկածներ ունի, թե Սարկոզիի «Միություն՝ հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունը կեղծել է փաստաթղթերը, որպեսզի 2012 թ. նախագահական քարոզարշավի ընթացքում թաքցնի թույլատրելի ծախսերի գերազանցումը մոտավորապես 18 մլն եվրոյով:
Փոխանցում է BBC-ն:
‘