‘ԶԼՄ. Ոստիկանությունը պարզել է Սկրիպալների թունավորման գործով կասկածյալներին’

2781

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ենթադրում է, որ ՀԳՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը Սոլսբերիում թունավորողները մի քանի հոգի են եղել,  դրան մասնակից են ծնունդով ռուսաստանցիներ, հաղորդել են բրիտանական ԶԼՄ-ները:

Ավելի վաղ Daily Mail-ը, հղում անելով հետախուզության իր աղբյուրին, տեղեկացրել է, որ թունավորումը, հնարավոր է, իրականացրել է վեց հոգուց բաղկացած խումբ, որում «առանցքային դիրք» է զբաղեցրել կին:

«Հետաքննությունը համոզված է, որ կասկածյալները «ռուսներ» են»,- հաղորդել է ITV հեռուստատեսությունը՝ հղում անելով Associated Press-ին:

 Հետաքննությունն օգտվել է տեսախցիկների նկարահանումներից և տվյալ ժամանակահատվածում երկիր ժամանած մարդկանց վերաբերյալ տվյալներից:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուն չի մասնակցի Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղին’
Հաջորդ հոդվածը‘Չավի․ «Կփոխարինեի առաջնության տիտղոսը Չեմպիոնների լիգայի խաղարկության գավաթի հետ»’