‘ԶԼՄ. Չեխիայի նախագահի դստերը տեսել են պոռնո երեկույթում ‘

1763

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի դուստրը դարձել է տեղական մամուլի բարձրացրած սկանդալի հերոսուհին: Այս տարվա հունվարին նախագահական ընտրություններում հաղթանակից հետո Միլոշ Զեմանն իր 19-ամյա դստերը՝ Կատերժինային, հայտարարել էր «հանրապետության առաջին օրիորդ», որին այժմ մեղադրում են այն բանում, որ նա աշնանը իր մի քանի ընկերուհիների հետ ներկա է գտնվել ինչ-որ գիշերային ակումբում, որտեղ պոռնո դերասանները մերկապարի ժամանակ սեռական ակտ են  ներկայացրել: Մամուլի ձեռքն ընկած լուսանկարներում նախագահի դստերը շատ նման աղջիկը, ծխախոտը ձեռքին, կանգնած է խրախճանքի կիսամերկ մասնակցի կողքին: Կատերժինան կտրականապես հերքել է իր մասնակցությունը որևէ նման երեկույթի և պնդել, որ դա կեղծիք է: Միլոշ Զեմանի գրասենյակը նույնպես հանդես է եկել մամուլի հրապարակումների հերքմամբ: «Զեմանի դուստրը երբեք չի մասնակցել պոռնո երեկույթի: Դա կեղծիք է, և մենք քայլեր ենք ձեռնարկում՝ պարզելու համար, թե ով է պատկերված այդ լուսանկարներում», — հայտարարել է նախագահի մամլո ծառայության ղեկավարը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Համաներում. «Արդարադատության» զոհերի կողքին «կհամաներվեն» նաեւ վտանգավոր հանցագործներ’
Հաջորդ հոդվածը‘Բուլղարիա. Այն մասին, թե ինչպես մալթացիներից վաստակած 6 միավորը կարող է ԱԱ ուղեգիր պարգևել’