‘ԶԼՄ. Չի բացառվում Թուրքիայի վարչապետի որդու առնչությունը կոռուպցիային’

672

Թուրքական ընդդիմությունը հայտարարել է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ազգականները առնչություն ունեն կոռուպցիային իշխանության վերին էշելոններում: Ինչպես հաղորդել է «Աս-Սումարիա» հեռուստաալիքը, թուրքական ԶԼՄ-ներում տեղեկություններ են  հայտնվում այն մասին, որ վարչապետի որդի Բիլյալ Էրդողանը անշարժ գույքի հետ կապված կասկածելի գործարքների մասնակից է և կապեր ունի սաուդյան գործարար շրջանակների հետ: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ թուրքական ընդդիմությունը պահանջել է ստուգել Բիլյալի կապերը Սաուդյան Արաբիայից գործարար Յասին ալ-Քադիի հետ, որին կասկածում են «Ալ-Քաիդային» աջակցելու մեջ: «Մենք հուսով ենք, որ վարչապետը ամսվա ընթացքում կպատասխանի այդ թեմայի վերաբերյալ պատգամավորների հարցերին,- հայտարարել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Ավգոր Բայարկոտունյանը:- Յասին ալ-Քադին մեր երկրում զբաղվում է ապօրինի գործողություններով, և մենք դրա ապացույցներն ունենք»: Այդ գործարարը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդգրկվել է այն անձանց ցուցակում, ովքեր աջակցում են միջազգային ահաբեկչությանը: Բացի այդ, քաղաքական գործչի պնդմամբ՝ սաուդցի գործարարը «բազմիցս այցելել է Թուրքիա և կառավարության կողմից ստացել անձնական թիկնազոր», փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘2013 թվականի դեկտեմբերին ոչ պարենային ապրանքների գները Հայաստանում մնացել են անփոփոխ’
Հաջորդ հոդվածը‘Դատախազությունը զբաղվում է Գուլնարա Կարիմովայի առանձնատան սկանդալով’