‘ԶԼՄ. Պոռոշենկոն հինգշաբթի կտա առաջին մեծ մամլո ասուլիսը’

738

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն հինգշաբթի կտա երկրի ղեկավարի պաշտոնում իր առաջին ընդարձակ մամլո ասուլիսը կենտրոնական և շրջանային լրատվամիջոցների լրագրողների համար, ուկրաինական «Հինգերորդ ալիքի» եթերում հայտարարել է երկրի ղեկավարի խորհրդական Նիկոլայ Տոմենկոն:

Տոմենկոյի խոսքով՝ նախագահի թիմը գիտակցում է, որ «պետք է լինի լայն համաժողովի ձևաչափ, որտեղ, օրինակ, կարող են ներկա լինել թե՛ շրջանային և թե՛ կենտրոնական մեդիայի բոլոր լրագրողները, ովքեր նման ցանկություն կուենան: Նախագահն առնվազն երկու ժամ կհաղորդակցվի լրագրողների հետ, և հարցերի համար ոչ մի սահմանափակում չի լինի»:

Երկրի ղեկավարի խորհրդականը նշել է, որ նախագահը կներկայացնի «2020» պայմանական անունը կրող ռազմավարությունը, ապա կպատասխանի լրագրողների հարցերին: Նա նաև ընդգծել է, որ «ընդարձակ բանավեճերի ձևաչափը շարունակական կլինի: Ամիսը մեկ, օրինակ, բանավեճեր լրագրողների հետ, և երկու կամ երեք ամիսը մեկ՝ ընդարձակ մամլո ասուլիս՝ բոլորի համար: Կարծում եմ, որ այդ ձևաչափը միանգամայն իրատեսական է»,- ընդգծել է Տոմենկոն: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ականատեսներ Մալթայում. Մաքսանենգներն սպանում էին անլեգալ միգրանտներին’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Սնոուդենին խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրումը «գլխացավանք» է դարձել Նորվեգիայի համար’