‘
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այց կկատարի Հայաստան: Այցի ժամկետը դեռ որոշված չէ, հինգշաբթի տեղեկացրել է Известия-ն՝ հղում անելով ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին:
«Ժամկետները կհամաձայնեցվեն»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այցի ամսաթվի վերաբերյալ հարցին:
Պարբերականը հիշեցնում է, որ սեպտեմբերի 8-ին բանակցություններ են տեղի ունեցել Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: Դրանց ավարտից հետո Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահին հրավիրել է Երևան և հուսով է, որ նա մոտ ժամանակներս կայցելի Հայաստան:
Փաշինյանի ընտրվելուց հետո դա կլինի երկու պետությունների ղեկավարների արդեն հինգերորդ հանդիպումը:
Փոխանցում է Interfax-ը:
‘