‘ԶԼՄ.Ռադայի պատգամավորները մտադիր են նախաձեռնել Պոռոշենկոյի իմպիչմենտը’

2407

Ուկրաինայի խորհրդարանական մի քանի խմբակցություններ մտադիր են Գերագույն ռադայում անցկացնել նախագահ Պյոտր Պոռոշենկոյին իշխանությունից հեռացնելու օրինագիծը և ընթացք տալ համապատասխան գործընթացին, ուրբաթ օրը տեղեկացրել է Известия-ն՝ հղում անելով Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» կուսակցությունում իր աղբյուրներին:

Ըստ այդմ՝ «Բատկիվշչինա» կուսակցությունը միաձայն պաշտպանել է նախագահի իմպիչմենտը, քանի որ «կոռուպցիան և իշանության չարաշահումն այլևս անտանելի են»:

Ի դեպ, թեպետ Ուկրաինայի սահմանադրության 111 հոդվածը նախատեսում է իմպիչմենտի հնարավորությունը, սակայն գործնականում պետության ղեկավարին պաշտոնանկ անելն անիրատեսական է, քանի որ չկա այդ գործընթացը կարգավորող օրենք, գրում է Известия-ն: Արդյունքում՝ «Բատկիվշչինա» կուսակցությունից պատգամավոր Յուրի Օդարչենկոյի խոսքով՝ «այժմ Ուկրաինայի նախագահը կարող է ընդամենը քաղաքական պատասխանատվություն կրել առաջիկա ընտրություններում»:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Քաթարից պահանջում են սահմանափակել կապերն Իրանի հետ և փակել «Ալ-Ջազիրան»’
Հաջորդ հոդվածը‘Տոկիոյում hայ ծանրորդները նվաճեց մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալներ’