‘ԶԼՄ. Ռումիանիայի նախկին նախագահին կասկածում են Սեկուրիտատի հետ համագործակցության մեջ’

1391

Սեկուրիտատի (Չաուշեսկուի քաղաքական ոստիկանությունը) արխիվների ուսումնասիրությամբ զբաղվող Ազգային խորհրդի կոլեգիան հինգշաբթի հաղորդել է, որ դիմել է դատարան՝ պարզելու համար, թե արդյո՞ք ոմն խորհրդարանական եղել է այդ կառույցի իրազեկիչը:

Թեպետ Կոլեգիայի պաշտոնական հաղորդագրության մեջ խորհրդարանականի անունը չի նշվում, սակայն աղբյուրները Mediafax գործակալությանը տեղեկացրել են, որ խոսքը Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բեսեսկուի մասին է:

Բեսեսկուն Ռումինիայի նախագահն է եղել 2004-2014 թթ., ներկայումս սենատոր է (Ռումինիայի խորհրդարանի վերին պալատի անդամ): Եվրախորհրդարանի՝ մայիսի 26-ին կայանալիք ընտրություններում նա առաջադրվել է «Ազգային շարժում» կուսակցության կողմից, որտեղ զբաղեցնում է պատվավոր նախագահի պաշտոնը:

Սեկուրիտատի հետ համագործակցելու մեղադրանքը Բեսեսկուին ներկայացվել է բազմիցս, սակայն նա միշտ հերքել է:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Փոմփեոն կոչ է արել ազատ արձակել Վենեսուելայի խորհրդարանի առաջին փոխխոսնակին’
Հաջորդ հոդվածը‘«Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը պետությանը մոտ 100 մլն-ի վնաս էր պատճառել’