‘ԶԼՄ. Ռուսաստանը ավիահարվածներ է հասցնում Իդլիբին’

1456

ԶԼՄ-ների հաղորդման համաձայն՝ ռուսաստանյան օդուժը հարվածներ է հասցրել զինված ընդդիմության դիրքերին սիրիական Իդլիբ նահանգում:

Ինչպես պնդում  է Լոնդոնում տեղակայված՝ Սիրիայում մարդու իրավունքների մոնիթորինգի կենտրոնը, Ռուսաստանի Ռազմա-տիեզերական ուժերի ինքնաթիռները երեքշաբթի առնվազն 30 թռիչք են իրականացրել և հարվածներ հասցրել արևմտյան Իդլիբի թիրախներին:

Ավիահարվածների մասին հաղորդել է նաև ընդդիմությանը սատարող Step News լրատվական գործակալությությունը: Լուրերի Անատորլիական գործակալությունը, հղում անելով սիրիական ընդդիմության իր աղբյուրներին, տեղեկացրել է, որ Խմեյմիմ ավիաբազայից օդ բարձրացած ռուսաստանյան երեք կործանիչներ 20 հարված են հասցրել:

Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Իդլիբին հասցված ավիահարվածները՝ նշելով միայն, որ այնտեղ «ահաբեկչության բույն է ձևավորվել», ինչը «տանում է իրավիճակի ընդհանուր ապակայունացման»:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Բրիտանիայի ԱԳ նախարար. Շտապ անհրաժեշտ են նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ’
Հաջորդ հոդվածը‘Չարաշահումներ «Հյուսիս-Հարավ» ծրագրում. Դատախազություն’