‘ԶԼՄ. Սթոունը սխալմամբ DVD-ի դատարկ տուփ է նվիրել Պուտինին’

1435

Ամերիկյան ռեժիսոր Օլիվեր Սթոունը մեծ հարցազրույց է վերցրել Վլադիմիր Պուտինից: Զրույցի ընթացքում ռեժիսորը, մասնավորապես, Պուտինին խորհուրդ է տվել դիտել Սթենլի Կուբրիկի «Դոկտոր Սթրեյնջլավը կամ Ինչպես  դադարեցի վախենալ ու սիրեցի ռումբը» ֆիլմը: Նշվում է, որ ռեժիսորն ու պետության ղեկավարը միասին դիտել են ֆիլմից մի հատված, ինչից հետո Սթոունը Պուտինին է հանձնել DVD-ն:

Պուտինը վերցրել է նվերը և իր աշխատասենյակ մտնելուց առաջ բացել տուփը, որը, պարզվել է՝ դատարկ է եղել, քանի որ պրոդյուսերները սկավառակը թողած են եղել փլեյերի մեջ: «Տիպիկ ամերիկյան նվեր»,- թարգմանչի միջոցով կատակել է Պուտինը:

Զրույցի ընթացքում Սթոունը նաև անդրադարձել է Ռուսաստանում համասեռականների խնդրին ու հարցրել Պուտինին, թե ինչ կաներ, եթե սուզանավում ստիպված լիներ ցնցուղ ընդունել գեյի հետ: «Դե, ես կգերադասեի նրա հետ չգնալ լողարան: Ինչո՞ւ սադրեի նրան»,- ծիծաղելով՝ պատասխանել է Պուտինը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Պուտինը Սթոունի հարցազրույցում հայտարարել է, թե Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բացահայտ պատերազմի դեպքում ոչ ոք ողջ չի մնա:

Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Եվս մի պայթյուն՝ Խոմեյնիի դամբարանի մոտ. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյանը ALDE խորհրդի նիստում անդրադարձել է ԱԺ կեղծված ընտրություններին’