‘
Սիրիայի ռազմական գործողություններում «Իսլամական պետություն» խմբավորման շարքերում կռվում ենՆորվեգիայի առնվազն 60 քաղաքացիներ: Այդ մասին հաղորդում է Նորվեգական հաղորդակցության ընկերությունը: Անվտանգության ոստիկանական ծառայության տվյալներով՝ յոթ գրոհայիններ էթնիկ նորվեգացիներ են, մնացածը ծնունդով Մերձավոր Արևելքից են:
«Մենք անհանգստացած ենք, որ այդ մարդիկ դրսում ռազմական փորձ են ձեռք բերում և կարող են հայրենիք վերադառնալուց հետո սպառնալիք ներկայացնել թագավորության անվտանգությանը»,- հայտարարել է ոստիկանության պետը: Նրա խոսքով՝ որոշվել է տարածաշրջանում ուժեղացնել իրավապահ մարմինները: Ամսվա վերջին նահանգում նոր ոստիկանական բաժանմունք կգործի, որի խնդիրն է լինելու իսլամական երիտասարդության արմատականացման կանխումը և ԻՊ-ին միանալու նպատակով երկրից դուրս գալու արգելքը: Փոխանցում է ТАСС-ը:
‘