‘ԶԼՄ. Սիրիայում կռվող տասնյակ բրիտանացի ծայրահեղականներ ուզում են հայրենիք վերադառնալ’

608

«Իսլամական պետության» տասնյակ բրիտանացի գրոհայիններ դիմել են Մեծ Բրիտանիայի իշխանություններին ու ցանկություն են հայտնել անհապաղ վերադառնալ հայրենիք, հաղորդել է The Times-ը:

Պարբերականի տվյալներով՝ ծայրահեղականները կապ են հաստատել Միացյալ Թագավորության իշխանության ներկայացուցիչների հետ, քանի որ հիասթափվել են այն ամենից, ինչ տեսել են Սիրիայում: «Մենք եկել էին կռվելու վարչակարգի դեմ, մինչդեռ պարզվեց՝ մասնակցում ենք բանդաների միջև պատերազմի»-, գրոհայիններից մեկի խոսքն է մեջբերում թերթը: Ծայրահեղականը, որի անունը չի նշվում, ցանկություն է հայտնում իր խմբավորման մյուս անդամների հետ միասին համաներում ստանալ՝ մտավախություն հայտնելով, որ Բրիտանիա վերադառնալու դեպքում իրենք կարող են հայտնվել բանտում, սակայն պատրաստ են «ապաարմատականացման» կուրս անցնել:

ԶԼՄ-ների տվյալներով՝  2011 թվականից Սիրիայում կռվելու են մեկնել ավելի քան 500 բրիտանացիներ, որոնցից շատերը հայտնվել են ԻՊ շարքերում: Առնվազն 20 բրիտանացի զոհվել է Սիրիայում, նրանցից ինը՝ կառավարական զորքերի հետ բախումներում, վեցը՝ այլ խմբավորումների հետ մարտերում: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Շվեդիան անցանկալի անձ է հայտարարել Էրիթրեայի դեսպանության առաջին քարտուղարին’
Հաջորդ հոդվածը‘Ավարտվեց ՆԱՏՕ-ի ընդլայնված գագաթնաժողովի առաջին օրը’