‘
Ռուսական «Սպորտ-Էքսպրեսի» հաղորդման համաձայն՝ Վալերի Հովհաննիսյանը լքել է Մոսկվայի «Արարատի» նախագահի պաշտոնը: Այս մասին խաղացողներին կհայտարարեն այսօր երեկոյան մարզման ժամանակ:
Ավելի ուշ Մոսկվայի «Արարատ» ակումբի նախագահ Վալերի Հովհաննիսյանը մանրամասնել է «Արարատ»-ից հեռանալու պատճառները։
«Առողջական լուրջ խնդիրները պահանջում են երկարատև բուժում։ Ստիպված եմ թողնել նախագահի և գլխավոր տնօրենի պաշտոնը։ Վստահ եմ, որ ակումբը հետագայում էլ հաջողությունների կհասնի, կհաղթահարի իր դիմաց դրված դժվարությունները։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ֆուտբոլիստներին, մարզիչներին և վարչական շտաբին համատեղ աշխատանքի համար, – ասել է Մոսվկայի «Արարատ» ակումբի նախագահ Վալերի Հովհաննիսյանը:
Մոսկվայի «Արարատում» են խաղում Ռոման Պավլյուչենկոն, Մարատ Իզմայլովը, Իգոր Լեբեդենկոն և մի շարք այլ հայտնի խաղացողներ:
‘