‘ԶԼՄ. Քադաֆիի ընտանիքն ուզում է վերադառնալ Լիբիա’

965

Մուամար Քադաֆիի կողմանակիցներն ու հարազատները, այդ թվում՝ նրա այրին և զավակները, մտադիր են վերադառնալ Լիբիա, երբ երկրում իրավիճակը կայունանա:  Այդ մասին Times թերթին հաղորդել է Քադաֆիի ազգական և խորհրդական Ահմադ Քադաֆ ադ-Դամը, ով ապրում է Եգիպտոսում: 

Նրա խոսքով՝ ընտանիքի անդամները կարող են հայրենիք վերադառնալ առաջիկա երկու ամիսներին, եթե կառավարական զորքերը վերահսկողություն սահմանեն իսլամիստների ձեռքում գտնվող խոշոր քաղաքներում: Դրա վերաբերյալ բանակցություններ են տարվում երկրի ղեկավարության հետ: «Մենք լավատեսորեն ենք տրամադրված, մի երկու ամսից Լիբիայում խաղաղություն կհաստատվի, ու այդ ժամանակ մենք բոլորս կվերադառնանք»,- ասել է Ահմեդ Քադաֆ ադ-Դամը: Նա նաև հայտարարել է, թե Քադաֆիի հարազատները պատրաստ են հաշտվել հակառակորդների հետ՝ հանուն երկրի փրկության:

Մուամար Քադաֆին տապալվեց ու սպանվեց  ընդդիմադիրների կողմից 2011 թ.: Այդ ժամանակից ի վեր երկրում ծայրաստիճան անկայուն իրավիճակ է, շարունակվում է զինված հակամարտությունը իսլամիստների և կառավարական զորքերի միջև, ինչի արդյունքում, փաստացիորեն, երկրում երկիշխանություն է հաստատվել: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ. Քոբանիում ԻՊ-ն քիմիական զենք է կիրառել’
Հաջորդ հոդվածը‘Եվրահանձնակատար. Քեմերոնը հանդես է գալիս Մեծ Բրիտանիան նորացված ԵՄ-ի կազմում պահպանելու օգտին’