‘ԶԼՄ. ՔԿ-ի պաշտոնյաների մոտ թանկարժեք ժամացույցների հավաքածու է հայտնաբերվել’

1693

Ռուսաստանի ԱԴԾ-ն կաշառքի վերաբերյալ գործի շրջանակներում կատարված խուզարկությունների արդյունքում Ռուսաստանի ՔԿ-ի երեք բարձրաստիճան պաշտոնյաների մոտից հայտնաբերել է 70 հազար եվրո, 30 հազար դոլար և ժամացույցների հավաքածու՝ 500 հազար եվրո արժողության:

Այդ մասին РИА Новости-ին հաղորդել է իրավապահ մարմինների աղբյուրը:

Մոսկվայի Լեֆերտովյան դատարանը հուլիսի 19-ին ձերբակալել և մինչև սեպտեմբերի 15-ը կալանավորել է Ռուսաստանի ՔԿ երեք բարձրաստիճան պաշտոնյաների՝  Մոսկվայում Ռուսաստանի Քննչական կոմիտեի  գլխավոր քննչական վարչության պետի տեղակալ Դենիս Նիկանդրովին, Ռուսաստանի ՔԿ սեփական անվտանգության վարչության պետ Միխայիլ Մաքսիմենկոյին և նրա տեղակալ Ալեքսանդր Լամոնովին: Երեքն էլ դատավարության ընթացքում չեն ընդունել կաշառք ստանալու մեղադրանքը:

Հետաքննության վարկածի համաձայն՝ ՔԿ կալանված աշխատակիցները կապ ունեն օրենքով գող, Շարկո Մոլոդոյ անունով հայտնի Զախարի Կալաշովից կաշառք ստանալու պատմությանը:

Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՊԲ. Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 19 անգամ’
Հաջորդ հոդվածը‘Թերեզա Մեյը բանակցել է Անգելա Մերկելի հետ’