‘
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Պենտագոնին հանձնարարել է նախապատրաստել Սիրիայում ռմբակոծության թիրախների ընդլայնված ցուցակը, այսօր հաղորդել New York Times-ը: Ըստ թերթի տվյալների՝ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ամերիկյան հետախուզությունը զեկուցել է, որ սիրիական ռազմական ստորաբաժանումներն ու տեխնիկան փոխում են իրենց տեղակայման վայրերը: Թիրախների նախնական ցուցակում ընդգրկված էր մոտավորապես 50 օբյեկտ: «Առաջին անգամ նախագահի վարչակազմում խոսում են ամերիկյան և ֆրանսիական օդուժի կիրառման հնարավորության մասին՝ կոնկրետ նպատակակետերի հարվածելու համար՝ ի հավելումն ծովային տեղակայման «Տոմոհավկ» թևավոր հրթիռների,- գրում է թերթը և հավելում:- Նաև աշխատանքներ են տարվում ՆԱՏՕ-ի ուրիշ ուժեր ներգրավելու ուղղությամբ»: Հարվածները կհասցվեն ոչ թե այն օբյեկտներին, որտեղ քիմիական զենք է պահվում, ինչը հղի է աղետալի հետևանքներով, նշել են զինվորական պաշտոնական անձինք, այլ Սիրիայի զինված ուժերի ստորաբաժանումների և հրամանատարական կետերի ուղղությամբ:
ԱՄՆ-ը արդեն իր դիվանագետներին հրահանգել է հեռանալ Լիբանանից: Սեպտեմբերի 9-ին՝ ամառային արձակուրդի ավարտից հետո, Կոնգրեսում պետք է սկսվեն այն բանաձևի քննարկումները, որով ԱՄՆ-ին թույլ կտրվի հարված հասցնել Սիրիային, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
‘