‘
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վարկանիշն ազատ անկում է ապրում: Հասարակական կարծիքի հարցման տվյալներով, որոնք հրապարակվել են ուրբաթ օրը, Ֆրանսիայի 24-րդ նախագահի վարկանիշն ընկել է մինչև 13 %: Ընդ որում՝ հարցումն անցկացվել է՝ մինչ վաճառասեղաններին նրա սրտի նախկին տիրուհու՝ Վալերի Տրիերվեյլերի գրքի հայտնվելը: Իսկ խաբված կնոջ պատմությունը հազիվ թե դրական ազդեցություն ունենա նախագահի՝ պատմականորեն ցածր վարկանիշի վրա, որը միայն վերջին երկու ամիսներին ընկել է 5 կետով, հաղորդում է euronews-ը:
Հարցման տվյալներով՝ ֆրանսիացիների ընդամենը 1 %-ն է համարում, որ Օլանդն ի վիճակի է լուծել երկրի առջև ծառացած խնդիրները, մինչդեռ հարցվածների 57 %-ը հայտարարել է, որ բացարձակապես չի վստահում նախագահին:
‘