‘ԶԼՄ. Ֆրանսիայում դպրոցականին հարցաքննել են ահաբեկչությունը պաշտպանելու համար’

666

Ֆրանսիայի ոստիկանությունը հարցաքննել է ութամյա մի երախայի՝ ահաբեկչության հրապարակային պաշտպանության կասկածանքով:

Ինչպես հաղորդել է Nice-Matin պարբերականը, Ահմեդ անունով երեխան Նիսի իր դպրոցում հրաժարվել է մասնակցել Charlie Hebdo ամսագրի խմբագրատան ահաբեկչության զոհերին նվիրված լռության րոպեին՝ հայտարարելով՝ «Ես Շառլի չեմ, ես ահաբեկիչ եմ»:

Դասերի ավարտից հետո դպրոցի տնօրենը փորձել է զրուցել աշակերտի հետ, սակայն խոսակցությունը չի ստացվել: Դրանից հետո նա դիմել է ոստիկանություն, որն էլ նախաքննություն է նշանակել: Ոստիկանությունը երեխային հարցաքննության է հրավիրել ծնողների հետ միասին: Հարցաքննության ընթացքում նրան  հարց են տվել, թե նրա կարծիքով՝ ինչ է նշանակում ահաբեկչություն, և արդյո՞ք նա նկատի է ունեցել հենց այն, ինչ իրեն վերագրում են: Այս մասին հայտնի է դարձել ընտանիքի վարձած փաստաբանի twitter-յան գրառումից:

Այս պատմությունը որոշակի արձագանք է ստացել զանգվածային լրատվամիջոցներում: Առայժմ հայտնի չէ, թե ինչով կավարտվի այն: Համենայն դեպս՝ վերջին շաբաթների ընթացքում Ֆրանսիայում տասնյակ մարդիկ իրական և պայմանական ազատազրկման են դատապարտվել կամ տուգանքի են ենթարկվել ահաբեկչության ջատագովության համար: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի ՌՕՈՒ-ն 19-ժամյա թռիչք է իրականացրել հյուսիսային Ատլանտիկայի վրայով’
Հաջորդ հոդվածը‘Կիևյան կամրջից ցած նետված աղջիկը կենդանի է մնացել’