‘
Փարիզի դատախազությունը «չկանխամտածված սպանություն» հոդվածով քրեական գործ է հարուցել Total ընկերության ղեկավար Քրիստոֆ դը Մարժերիի ողբերգական մահվան կապակցությամբ, հաղորդել է France-Presse գործակալությունը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ օդային աղետների հետաքննության ֆրանսիական գրասենյակը Մոսկվա է ուղարկում իր երեք փորձագետների՝ տեղում աղետի հանգամանքները քննելու նպատակով:
Հիշեցնենք, որ նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 20-ին, տեղական ժամանակով ժամը 23.57, Վնուկովո-3 օդանավակայանում թռիչքի պահին չորս տեղանոց Falcon-300 ինքնաթիռը, որը չվերթ էր կատարում Մոսկվա-Փարիզ երթուղով, բախվել էր հատուկ տեխնիկային, այրվել ու ցած ընկել թռիչքուղու վրա: Զոհվել էին օդանավում գտնվող բոլոր չորս մարդիկ, այդ թվում՝ Total-ի ղեկավարը: Փոխանցում է ТАСС-ը:
‘