‘
Հարավային Կորեայի պետական մեղադրողները 20 տարվա կալանք են պահանջել հանրապետության նախկին նախագահ Լի Մյոն Բակի համար, որը մեղադրվում է կոռուպցիայի և իշխանությունը չարաշահելու մեջ: Այդ մասին հինգշաբթի հաղորդել է Yonhap գործակալությունը:
Նախկին նախագահին 2008-2013 թթ. իշխանության ղեկին լինելու ժամանակահատվածում կոռուպցիայի և իշխանության չարաշահման մեղադրանք է ներկայացվել, ընդհանուր առմամբ՝ 16 կետով:
Հետաքննությունը կարծում է, որ Լի Մյոն Բակը կարող էր ապօրինի կերպով ստանալ և յուրացնել Ազգային հետախուզական ծառայությունների գաղտնի հիմնադրամների միջոցները, որոնք նախատեսվում են գաղտնի գործողությունները ֆինասավորելու համար: Այդ կերպ նա, հնարավոր է, ստացել է մինչև 10,3 մլն դոլար:
Լի Մյոն Բակը մշտապես հերքել է իրեն ուղղված մեղադրանքները՝ հայտարարելով, թե երկրի ներկայիս իշխանությունները կոռուպցիայի անվան տակ կամպանիա են տանում ընդդեմ պահպանողական ուժերի:
Լի Մյոն Բակը հարավկորեական հինգերորդ նախկին նախագահն է, որն անցնում է քրեական գործով:
Փոխանցում է
‘