‘Զոհվել է 80-ամյա հայ հովիվը. դիվերսիայի փորձ Տավուշի մարզում’

1028

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկատվություն է տարածել, ըստ որի այսօր ադրբեջանական կողմը դիվերսիայի հերթական փորձն է ձեռնարկել:

Հովհաննիսյանի գրառումը ստորեւ.

«Այսօր ժամը 17:30 ի սահմաններում Տավուշի մարզի Հայ ադրբեջանական պետական սահմանի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն փորձ են իրականացրել: Հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը ժամանակին հայտնաբերվել է: Հայկական բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանումը դարանակալել է և ՀՀ պետական սահմանը խախտած դիվերսիոն խմբի գործողությունները չեզոքացրել է: Հակառակորդի դիվերսիոն խմբի մեկ անդամի դիակը գտնվում է միջդիրքային տարածքում: Ցավոք փոխհրաձգության ընթաքցում զոհվել է նաև տարածքում գտնվող հովիվ Սերյոժա Նիկոլայի Սարգսյանը ծնված 1935 թ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները լիովին տիրապետում են իրավիճակին: Կատարվածի ողջ պատասխանատվությունը մնում է ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության վրա»:

Նախորդ հոդվածը‘ Բարտոմեու. «Այժմ մենք պետք է մեզ ակումբին նվիրենք, լինենք միասնական, աջակցենք միմյանց»’
Հաջորդ հոդվածը‘Բքի պատճառով դժվարանցանելի են մի շարք ճանապարհներ. Լարսի ճանապարհը շարունակում է փակ մնալ’