‘Զոյա Թադեւոսյան. Պետությունը ՓՄՁ-ներին պետք է արտոնյալ պայմաններ տրամադրի’

818

Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Զոյա Թադեւոսյանը համոզված է, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքի պահանջը` ապրանքների փաստաթղթավորման կիրառումը, լրացուցիչ դժվարություններ է ստեղծում փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման համար, փոխանցում է News.am-ը:

«Ավելին, ՓՄՁ-ներն ի զորու չեն այդ փաստաթղթերը վերցնել խոշոր մատակարողներից,  քանի որ նրանք կգերադասեն ապրանքը տալ սուպերմարկետներին, ոչ թե փոքր ձեռնարկություններին»,- այս մասին այսօր` փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ վարչության անդամը:

Նրա խոսքով` պետությունը պետք է ՓՄՁ-ներին տրամադրի արտոնյալ պայմաններ:

Նշենք, որ Կառավարությունը հունվարի 31-ի իր արտահերթ նիստում որոշել է ևս 5 ամսով հետաձգել «Շրջանառության հարկի մասին» օրենքի վիճահարույց պահանջի՝ ապրանքների փաստաթղթավորման կիրառումը։

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ն ընդունեց «Շրջանառության հարկի մասին» օրինագիծը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ժորժե Մենդեշ.« Ռոնալդուն սիրում է «Ման. Յունայթեդի» երկրպագուներին, նա է ինձ ասել, նա այնտեղ է սկսել, բայց Ռոնալդուն չի լքի «Ռեալը»»’