‘
Հայ ազգային կոնգրեսի Երեւանի ավագանու թեկնածու Զոյա Թադևոսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.
«Ուշադրություն: Բազմաթիվ ահազանգեր ենք ստանում, որ երևանաբնակ զինծառայողներին զանգվածաբար արձակուրդ են ուղարկում՝ մասնակցելու Ավագանու ընտրություններին: Զորամասերից մեզ հաղորդում են, որ ծառայության մեջ մնացել են հաշված թվով զինվորներ: Վարչախումբը իր վերարտադրությունն ապահովվելու համար ոչ միայն վտանգում է Հայրենիքի պաշտպանությունը, այլև՝ մեր զավակներին դարձնում է իրենց հանցագործության մասնակիցը: Բանակում ծառայողների անձնագրերը վերադարձվում են միայն ծառայության ավարտից հետո, այս պարագայում միանշանակ է, որ տեղի ունի կրկնակի հանցագործություն:
Մենք պարտավոր ենք մեր զինվորներին զերծ պահել կեղծիքներից: Տարածեք այս նյութը և եթե ձեզ հայտնի են այդպիսիք՝ բարեկամ, հարևան, ծանոթ (հեռու ու մոտ), հորդորեք ետ կանգնել ռեժիմին ծառայելու մտադությունից»:
‘