‘Զորակոչիկները վիճակահանությամբ ընտրում են զորամասը (լուսանկարներ)’

1088

2013թ.-ի ձմեռային զորակոչն ընթանում է որոշակի առանձնահատկություններով: Զորամասի ընտրությունը կատարվում է զորակոչիկի կողմից վիճակահանությամբ:

ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Մնացականյանի խոսքով, այս ընթացակարգը կտրուկ կերպով նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը:

«Նոր կարգը, ըստ մեզ, մեկ անգամ ևս կբարձրացնի զորակոչի թափանցիկությունը, ծնողները համոզված կլինեն, որ այդ գործընթացն արվում է թափանցիկ ձևով:Վիճակահանությունից ծնողները գոհ են, գալիս ասում են, որ չէին սպասում, որ նման թափանցիկ ձևով կլինի»,- Tert.am-ի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մնացականյանը:

Նրա խոսքով՝ վիճակահանությունն իրականացվում է ծնողների ներկայությամբ, և դրա վերաբերյալ մինչ այսօր թեթևակի բողոքներ էլ չեն եղել:

ԳՇ պետի տեղակալի տեղեկացմամբ՝ զորակոչն իրականացվում է ըստ ընդհանուր հիմունքներով արտոնություններից օգտվողների և մասնագիտությունների: Ովքեր օգտվում են արտոնություններից, ընտրում են այն թմբուկից, որտեղ միայն այն զորամասերն են, որոնք պետք է նման անձիք զորակոչվեն:

 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանը կմասնակցի Երևանում ՍՏՀԿ Խորհրդի նիստին` ԱԳՆ բաժնի ղեկավարի մակարդակով’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Հանդիպման վայրը չի փոխվել` Ազատության հրապարակ’