‘Զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դին’

1144

ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ 10.12.2013 թ.` ժամը 18:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով:

Փաստի առթիվ  ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նախորդ հոդվածը‘Բանակում կրկին զինվոր է զոհվել’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականի հետ ‘