Զորի Բալայանի պատասխանը Արմինե Օհանյանին

2458

Այսօրվա իր խմբագրականում Արմինե Օհանյանը գրել է. «Պատմությունն ամեն ինչ իր տեղն է դնում: Իհարկե, որոշ պատմական փաստեր տասնամյակների ընթացքում նաեւ խեղաթյուրվում են, բայց, մեծ հաշվով, մարդկության հիշողությունը ջնջում է անկարեւոր փաստերը` թողնելով հիմնականը: …  Մեր երկրի ղեկավարներն էլ են հիշվելու նույն չափանիշով` Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, անկախ բոլոր սխալներից, անգամ` ընտրություն կեղծելուց, պատմության մեջ մնալու են որպես հաղթած նախագահներ, իսկ Նիկոլ Փաշինյանը` երկիրը պարտության տարած, հողեր հանձնած եւ հայ ժողովրդին մեծ կորուստներ պատճառած վարչապետ» (Հրապարակ, 29.06.2024): 

Մերժելով հանդերձ պատմության կեղծարարությունը, հարգարժան խմբագրապետը չի զգում, որ հենց ինքն է կեղծում պատմությունը՝ հաղթած նախագահների շարքում ընդգրկելով Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի անունները: Այս առիթով ավելորդ չենք համարում մեջբերել Ղարաբաղյան շարժման հիմնադիր Զորի Բալայանի տեսակետը. «Ի դեպ, ես միշտ, այսպես ասած, դեմ եմ եղել Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությանը։ Սակայն, երբ այժմ ինձ հարց են տալիս, ես անկեղծորեն եւ գիտակցաբար պատասխանում եմ. «Լեւոնը խորապես մտել է պատմության մեջ՝ որպես Հայաստանի առաջին նախագահ, որի օրոք են տեղի ունեցել բոլոր հաղթանակները: Իսկ դա հավիտենական իրողություն է» (Зорий Балаян, Я без тебя, как парус без ветров: Стихи сквозь прозу и публицистику, Москва–Степанакерт–Иерусалим, Издательский Дом «Арцах», 2018, стр. 175–176.»):

NewsLine.am

Նախորդ հոդվածըԿարպիս Փաշոյան. Հակամարտության կարգավորման ամենաանթույլատրելի տարբերակը. Ալիք Մեդիա
Հաջորդ հոդվածըՎարդան Հարությունյան. Գլուխը գաղափարի մեջ. Ալիք Մեդիա