‘Զուգադիպությո՞ւն. Դաղստանի՝ օրեր առաջ զոհված փոխվարչապետը 10 տարի առաջ նախաձեռնել է ՅՈՒԿՕՍ-ի դեմ գործը’

844

«ВКонтакте»-ի էջում  դեկտեմբերի 20-ին այսպիսի ուշագրավ համեմատություն է արվել. նախ բերվում է մեջբերում «Ведомости» թերթի 2003 թ. հոկտեմբերի 22-ի համարից. «Դեռ նախօրեին Միխայիլ Խոդորկովսկին հանգիստ էր ընդունել  նորությունն այն մասին, որ Բնապահպանության նախարարությունը մտադիր է ստուգել, թե ինչպես է ՅՈՒԿՕՍ-ը կատարում արտոնագրային պայմանագրերի պայմանները: Խոդորկովսկին թերթին հայտարարել է, թե նման ստուգումներ պարբերաբար անցկացվում են, իսկ աշխատանքներն իր ընկերության հանքավայրերում նա համարում է երկրում լավագույնը:

Սակայն երեկ հայտնի է դարձել, որ չինովնիկներին «լրացուցիչ արագացում»  է որոշել հաղորդել Գլխավոր դատախազությունը: Интерфакс-ի փոխանցմամբ՝ գլխավոր դատախազի առաջին տեղակալ Յուրի Բիրյուկովը բնապահպանության նախարարությանը հանձնարարել է ստուգման արդյունքները ներկայացնել մինչև հոկտեմբերի 30-ը: Նամակում նախարարի անունով նշված է նաև նման հետաքրքրության պատճառը՝ Պետդումայի պատգամավոր Հաջի (Կազբեկ) Մախաչովի հարցումը ՅՈՒԿՕՍ ընկերության կողմից  ընդերքի ոչ արդյունավետ շահագործման և հարկերից խուսափելու վերաբերյալ:

Եւ դրանից հետո՝ երեկվա (դեկտեմբերի 19-ի) նորությունների՝ միանգամայն կանխատեսելի վերնագրերը՝ «Պուտինը խոստացել է ներում շնորհել Խոդորկովսկուն: Նա կարող է դուրս գալ վաղն իսկ» և «Մայրաքաղաքի Կուտուզովի պողոտայում ՃՏՊ-ում զոհվել է Դաղստանի փոխվարչապետ Հաջի Մախաչովը»:

«Ահա այսպիսի բումերանգ»,- եզրափակում է  գրառման հեղինակը, փոխանցում է slon.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘ՏՄՊՊՀ. Տարոն Մարգարյանի եւ մի քանի այլ տաքսի ծառայություններ մոլորեցնում են ուղեւորներին’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 406.01 դրամ/դոլար’