‘Զուգակշիռ. Շուշիի երկու հրդեհում-ավերումները՝ 1920 եւ1992 թվականներ (փաստեր՝ առանց մեկնաբանության)’

1610

1920 թ. Շուշին հրդեհվել եւ ավերվել է թուրք Նուրի եւ Խալիլ փաշաների եւ ադրբեջանցի Խոսրով-Բեկ Սուլթանովի հրամանով.

«1920 թվականի մարտին Շուշի ժամանած թուրք զորապետներ Նուրի եւ Խալիլ փաշաները, տեղի մուսավաթական կառավարիչ Խոսրով-Բեկ Սուլթանովի ու նրա կուսակիցների հետ, հրդեհել են քաղաքի հայկական մասը (շուրջ 7000 տուն)…» («Հայկական սովետական հանրագիտարան», հ.8, էջ 600)։

«Քաղաքի մուսուլմանական մասի տականքները, խուժելով հայկական մասը, սկսում են անպատիժ սպանել, թալանել ու հրդեհել տները….

Շուշիում կատարված անլուր եղեռնագործությունների ու ավերածության խրախուսողն ու ոգեշնչողն իր հայակեր քաղաքականությամբ մեզ արդեն հայտնի «Ղարաբաղի նահանգապետ» Խոսրով-բեկ Սուլթանովն էր՝ օսմանյան այդ գործակալը եւ կատաղի մուսավաթականը» (Հարություն Թումյան՝ 1918-1920 թթ Ղարաբաղի զինվորական կոմիսար, ականատես, տե՛ս նրա գիրքը՝ «Դեպքերը լեռնային Ղարաբաղում, 1917-1920 թթ.», Եր. 2008, էջ 285-287):

1992 թվականին Շուշին հրդեհվել եւ ավերվել է Զորի Բալայանի հրահանգով.

«Բուն մարտերի ընթացքում, այսինքն՝ մայիսի 7-ի լույս 8-ի գիշերվա ու 8-ի ամբողջ ցերեկվա ընթացքում, Շուշի քաղաքն ամբողջապես կրել էր ոչ էական վնասներ: 
Կանգուն էին ու համարյա անվնաս գրեթե բոլոր շենք-շինությունները, բնակելի ու մասնավոր տները: …Իսկ ահա մայիսի 9-ի ցերեկվանից սկսվեց Շուշիի պլանավորված ավերումն ու հրդեհումը… Մինչ հասանք հյուրանոց, այն արդեն համարյա ամբողջապես պարուրվել էր կրակով ու ծխով: …հյուրանոցի մոտ բռնում ենք կամուֆլյաժ հագած մի քանի ղարաբաղցիների, որոնք էլ ասացին, որ այդ հրդեհները իրենց արածն է, և որ այդ հրահանգն իրենց տվել է զորի գայկովիչը, ուրեմն, այսինքն, նույն ինքը՝ …. Զորի Բալայանը:
Բացատրությունն էլ այն էր, որ եթե Շուշին ամբողջությամբ ավերենք, ապա ադրբեջանցիներն էլ ետ չեն վերադառնա հետ գրավելու համար (Ալբերտ Բաղդասարյան, ԳԽ պատգամավոր, «Մերգելյան» ջոկատի կազմում Շուշիի գրավման մասնակից): 

 

Նախորդ հոդվածը‘Ադեբայորն իր ընտանիքի անդամներին մեղադրել է գողության և իր փողերը յուրացնելու մեջ’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն հարաբերությունների նոր ձևաչափ կստեղծի «Արևելյան գործընկերության» որոշ երկրների համար’