‘Զուրաբիշվիլին ընդահտում է իր այցը Բելառուս’

980

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ դադարեցնում է իր այցը Բելառուս, որպեսզի ստեղծված լարված իրադրության ժամանակ լինի վրաց ժողովրդի կողքին։

«Այժմ Վրաստանում լարված իրավիճակ է, ուստի ես կարծում եմ, որ պետք է անպայման լինեմ այնտեղ։ Պետության ղեկավարը պետք է այնտեղ  լինի։ Դրա համար ես պետք է գնամ, որ իմ ժողովրդի կողքին լինեմ»,- ասել է Զուրաբիշվիլին ուրբաթ օրը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ։

Վրաստանի նախագաը Մինսկ էր ժամանել հինգշաբթի օրը։ Նախատեսված էր, որ նա հանդիպելու է Բելառուսի նախագահի, վարչապետի և բելառուսական խորհրդարանի երկու պալատների ղեկավարների հետ։ Նա նաև հյուրի կարգավիճակում ներկա էր լինելու Երկրորդ եվրոպական խաղերի բացման արարողությանը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը‘AS. Կեյլոր Նավասը նոր թիմ է գտել’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Կդառնա՞ Հրայր Թովմասյանը «Սասնա ծուռ»’