Զուրաբիշվիլին օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը վնասակար է համարում

421

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, հանդես գալով ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում կանանց վիճակի վերաբերյա հանձնաժողովի նստաշրջանում, հայտարարել է օտարերկրյա գործակալների վերաբերյալ երկրում նախաձեռնված օրինագծի վնասակարության մասին։

«Վերջերս քաղաքացիական հասարակությանը սպառնացող ևս մի մարտահրավեր ծագեց, իսկ քաղաքացիական հասարակությունը կարևոր դերակատարություն ունի և թույլ է տալիս ավելի լավ հնչեցնել կանանց ձայնը։ Որոշակի մի խմբի կողմից իմ երկրում ներկայացվել է մի օրինագիծ, որը սահմանափակում է հասարակական կազմակերպությունների ազատությունը, որոնցում էական դերակատարում ունեն կանայք։ Դա չափազանց մեծ վնաս կհասցնի մեր հասարակության դեմոկրատական վերափոխմանը, գենդերային խտրականությունն արմատախիլ անելուն և մեր եվրոպական ինտեգրման ուղուն»,- ասել է Վրաստանի նախագահը։

Ավելի վաղ Զուրաբիշվիլին հայտարարել է, որ եթե օրինագիծն ընդունվի, ինքը վետո կսահմանի դրա վրա։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՑին Գան․ Չինաստանը հակամարտության կողմերից ոչ մեկին զենք չի մատակարարել
Հաջորդ հոդվածըATP․ Լավագույն տասնյակ