‘Զուրաբյանը անդրադարձավ «Որոտան» կասկադի վաճառքին . Տեսանյութ’

1159

Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի աշխատանքի մեկնարկին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը անդրադարձավ «Որոտան» կասկադի վաճառքի գործարքին: Հարց ուղղելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ Զուրաբյանը նշեց,որ այս գործարքի շրջանակներում շրջանցվել է ՀՀ օրենքը: 

«Մենք իմանում ենք, որ կառավարությունը ինչ-որ գործարք է ստորագրել ամերիկյան ֆիրմաների հետ, եւ սեփականաշնորհումն արված է հետեւյալ կերպ՝ գույքն ուղղակի վաճառվել է այդ ընկերությանը: Քավ լիցի, մենք որեւէ խնդիր չունենք ամերիկյան ընկերությանը ինչ-որ բան վաճառելու հետ, բայց խնդիր ունենք, երբ շրջանցվում է օրենքը: Հիմա ուզում եմ հասկանամ՝ ԱԺ-ն հստակ լիազորություններ ունի, եւ ըստ «Պետական գույքի մասնավորեցման մասին» ՀՀ օրենքի՝ միայն շարժական գույքը կարող է վաճառվել՝ առանց ծրագիր ընդունելու. այս դեպքում վաճառվել է ամբողջ սեփականությունը՝ խախտելով օրենքը, Ազգային ժողովի բոլոր լիազորությունները: Ի՞նչ եք պատրաստ այս պահին անել որպես ԱԺ նախագահ՝ ԱԺ սահմանադրական լիազորությունների յուրացման փաստի առթիվ, եւ չե՞ք կարծում, որ սրանով ԱԺ-ն հեղինակազրկվում է»,- հայտարարեց Զուրաբյանը: Ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իրենք չեն կիսում այդ կարծիքը, իսկ եթե Կառավարությունը իրոք խախտել է օրենքը, ապա կանդրադառնան այդ փաստին:

 

Նախորդ հոդվածը‘Գ.Ծառուկյան. Կուսակցության համագումարում բարձրացվելու են հասարակությանը հուզող հարցերը’
Հաջորդ հոդվածը‘Աշոտ Սարգսյան. Բալլադ բանվոր եւ ծրագրավորող պողոսների մասին’