‘Զուրաբյանը հանդիպել է ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի նախագահի հետ ‘

1153

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին մասնակցելու համար Ստրասբուրգ մեկնած ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը այսօր հանդիպել է Մոնիթորինգի հանձնաժողովի նախագահ Շտեֆան Շեննախի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում վերջին քաղաքական զարգացումները, Հայաստանի ժողովրդավարացմանն ու զարգացմանն ուղղված հանրահավաքային ալիքը, ինչպես նաեւ իշխանությունների առաջարկած սահմանադրական փոփոխությունները: Զուրաբյանը ներկայացրել է երկրում ծավալվող շարժման նպատակները` ընդգծելով, որ ներկայիս սահմանադրական փոփոխությունները մերժվում են երկրի քաղաքական ուժերի մեծամասնության կողմից: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ քայլեր` կապված ԵԽԽՎ-ում եւ Մոնիթորինգային հանձնաժողովում ընդդիմության ձայնը ավելի լսելի դարձնելու ուղղությամբ:

Նախորդ հոդվածը‘Ի՞նչ է, կառավարությունը չգիտի՞, խոշոր բիզնեսմենն ով է, հենց իրե՛նք են – Գյումրիում բողոքի ցույցը շարունակվում է ‘
Հաջորդ հոդվածը‘Մանուկյանը ցուցարարներին կոչ արեց պահպանել հասարակական ճնշումը. ԱԺ-ի դիմաց ակցիան կշարունակվի երեկոյան’