‘Զուրաբյանը պաշտոնապես դիմել է նաեւ ՀՀԿ-ին’

723

Ինչպես արդեն տեղեկացրել է iLur.am-ը, Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունն առաջարկում է նոյեմբերի 21-ին, ժամը 12.00-ին գումարել արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկվելու են ՀՀ Ընտրական օրենսգրքում, Բնակչության պետական ռեգիստրում, ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Հայտնի է, որ ստորագրահավաքին արդեն միացել են ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունների պատգամավորները, «Ազատ Դեմոկրատներ»-ը: 

Մեր տեղեկություններով, Լեւոն Զուրաբյանը նախաձեռնությանը միանալու պաշտոնական առաջարկ է ուղարկել նաեւ ՀՀԿ-ին: Առաջարկը, մոտ մեկ ժամ առաջ պաշտոնապես փոխանցվել է Հանրապետական խմբակցությանը:
Հիշեցնենք, որ այս պահին, մեր տեղեկություններով, արդեն հավաքվել է 43 ստորագրություն: Ընդամենը եւս մեկ ստորագրություն, եւ նոյեմբերի 21-ին ընդդիմությանը կհաջողվի արտահերթ նիստ հրավիրել:

Նախորդ հոդվածը’43 ստորագրություն. մնաց ընդամենը մեկը ‘
Հաջորդ հոդվածը‘Դանի Ալվեշ. Ցանկանում եմ ներողություն խնդրել Գվարդիոլայից’