‘Զուրաբյանի և Օսկանյանի դիմումը դեռ մուտք չի եղել գլխավոր դատախազություն’

1114

Այս պահի դրությամբ Ազգային ժողովի պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի դիմումը մուտք չի եղել գլխավոր դատախազության ընդհանուր բաժին: Այս մասին iLur.am-ին հայտնեց գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանն ու Վարդան Օսկանյանը պաշտոնական գրությամբ դիմել են դատախազություն: Դիմումի պատճառ է դարձել ԱԺ երկու պատգամավորների առանձնազրույցի գաղտնալսումն ու տարածումը:

Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի դիմումում, մասնավորապես, ասված է. «Առաջարկում ենք մեր զրույցի ապօրինի գաղտնալսման և սոցցանցերում տեղադրման կապակցությամբ հարուցել քրեական գործ՝ հայտնաբերել և պատժել հանցագործության պատասխանատուներին»:

Նախորդ հոդվածը‘4,3 մլն մեկանգամյա օգտագործման չափաբաժին հերոին է առգրավվել Ռուսաստանում’
Հաջորդ հոդվածը‘Հարութ Սասունյան. Թուրքերը նպաստում են Հայոց ցեղասպանության հարյուրամյակի գովազդմանը’